Pronoms Personnels — Անձնական դերանուններ

Pronoms Personnels — Անձնական դերանուններ

Այս տեսանյութի ժամանակ կխոսենք ֆրանսերենի անձնական դերանունների մասին, բայց մինչ անցնելը ֆրանսերենին, եկեք վերհիշենք հայերենի անձնական դերանունները՝
Հայերենում. անձնական դերանունների սահմանումը այսպիսին է՝
Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանց անվանելու: 
Հայերենում հիմնականում օգտագործում ենք հետևյալ դերանունները՝
Ես՝ առաջին դեմք եզակի թիվ
Դու՝ երկրորդ դեմք եզակի թիվ
Նա՝ երրորդ դեմք եզակի թիվ
Մենք՝ առաջին դեմք հոգնակի թիվ
Դուք՝ երկրորդ դեմք հոգնակի թիվ
Նրանք՝ երրորդ դեմք հոգանկի թիվ

Ֆրանսերենում. անձնական դերանունների սահմանումը այպիսին է՝
Les pronoms personnels désignent une personne ou une chose et remplacent le nom, որը հայերեն կթարգմանվի ՝ Անձնական դերանունները մատնացույց են անում ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի և փոխարինում են անունը: Սա գրեթե նույն սահմանումն է ինչ հայերենում:

Աձսպիսով անցնենք ֆրանսերենի անձնական դերանուններին՝
Je - Ես
Tu - Դու
Il - Նա (արական եզակի)
Elle - Նա (իգական եզակի)
Nous - Մենք
Vous - Դուք
Ils - Նրանք (արական հոգնակի)
Elles - Նրանք (իգական հոգնակի)
On - Մենք 


Սկսենք Je անձնական դերանունից
Je - Ես
Je անձնական դերանունը մատնացույց է անում ինչպես արական այնպես էլ իգական սեռին պատկանող գոյականներ:
Օրինակ՝
Je marche, որը թարգմանվում է՝ Ես քայլում եմ, կարող ենք վերագրել թե՛ արական և թե՛ իգական սեռին: Այսպիսով քայլողը կարող է լինել տղա, աղջիկ, ռոբոտ և այլն:
Բերենք մի քանի այլ օրինակներ՝
Je parle - Ես խոսում եմ
Je mange - Ես ուտում եմ
Je regarde - Ես նայում եմ

Հաջորդ անձնական դերանունը՝ Tu - Դու
Մենք հայերս շատ հաճախ չենք կարողանում ճիշտ արտասանել u հնչյունը, բայց դա շատ հեշտ է: Հարկավոր է ընդհամենը իմանալ մի շատ հետաքրքիր հնարք: Շրթունքները բերեք այն դիրքի, կարծես ուզում եք սուլել և սուլելու փոխարեն արտասանեք ի տառը: Ի: Ստացվե՞ց: Հուսով եմ ստացվեց: Հիմա կարող ենք փորձել արտասանել tu բառը՝ tu. Չմոռանաք շրթունքները բերել սուլելու դիրքի:
Անցնենք Tu անձնական դերանունին
Tu անձնական դերանունը նույնպես մատնացույց է անում ինչպես արական այնպես էլ իգական սեռին պատկանող գոյականներ:
Օրինակ՝
Tu marches, որը թարգմանվում է՝ Դու քայլում ես, կարող ենք վերագրել թե՛ արական և թե՛ իգական սեռին: Այսպիսով քայլողը կարող է լինել տղա, աղջիկ, ռոբոտ և այլն:
Բերենք մի քանի այլ օրինակներ՝
Tu parles - Դու խոսում ես
Tu manges - Դու ուտում ես
Tu regardes - Դու նայում ես

Հաջորդ անձնական դերանունը՝ Il - նա (արական եզակի)
Il անձնական դերանունը մատնացույց է անում միայն արական սեռին պատկանող գոյական:
Օրինակ՝
Il marche, որը թարգմանվում է՝ Նա քայլում է, կարող ենք վերագրել միայն արական սեռին: Այսպիսով քայլողը կարող է լինել տղա կամ արական սեռին պատկանող այլ գոյական՝ աշակերտ, վարորդ, տնօրեն և այլն:
Բերենք մի քանի այլ օրինակներ՝
Il parle - Նա խոսում է
Il mange - Նա ուտում է
Il regarde - Նա նայում է

Հաջորդ անձնական դերանունը՝ Elle - նա (իգական եզակի)
Elle անձնական դերանունը մատնացույց է անում միայն իգական սեռին պատկանող գոյական:
Օրինակ՝
Elle marche, որը թարգմանվում է՝ Նա քայլում է, կարող ենք վերագրել միայն իգական սեռին: Այսպիսով քայլողը կարող է լինել աղջիկ կամ իգական սեռին պատկանող այլ գոյական՝ աշակերտուհի, ուսուցչուհի և այլն:
Բերենք մի քանի այլ օրինակներ՝
Elle parle - Նա խոսում է
Elle mange - Նա ուտում է
Elle regarde - Նա նայում է

Հաջորդ անձնական դերանունը ՝ Nous - մենք
Nous անձնական դերանունը մատնացույց է անում ինչպես արական, այնպես էլ իգական սեռին պատկանող հոգնակի թվով գոյականներ:
Օրինակ՝
Nous marchons, որը թարգմանվում է՝ Մենք քայլում ենք, կարող ենք վերագրել թե՛ արական և թե՛ իգական սեռին: Ասյպիսով քայլողները կարող են լինել տղաների մի խումբ, աղջիկների մի խումբ կամ մի խումբ, որտեղ կան և աղջիկներ և տղաներ:
Բերենք մի քանի այլ օրինակներ՝
Nous parlons - Մենք խոսում ենք
Nous mangeons - Մենք ուտում ենք
Nous regardons - Մենք նայում ենք

Հաջորդ անձնական դերանունը ՝ Vous - դուք
Vous անձնական դերանունը մատնացույց է անում ինչպես արական, այնպես էլ իգական սեռին պատկանող հոգնակի թվով գոյականներ:
Օրինակ՝
Vous marchez, որը թարգմանվում է՝ Դուք քայլում եք, կարող ենք վերագրել թե՛ արական և թե՛ իգական սեռին: Ասյպիսով քայլողները կարող են լինել տղաների մի խումբ, աղջիկների մի խումբ կամ մի խումբ, որտեղ կան և աղջիկներ և տղաներ:
Բերենք մի քանի այլ օրինակներ՝
Vous parlez - Դուք խոսում եք
Vous mangez - Դուք ուտում եք
Vous regardez - Դուք նայում եք

Հաջորդ անձնական դերանունը՝ Ils - նրանք (արական հոգնակի)
Ils անձնական դերանունը մատնացույց է անում միայն արական սեռին պատկանող հոգնակի թվով գոյականներ:
Օրինակ՝
Ils marchent, որը թարգմանվում է՝ Նրանք քայլում են, կարող ենք վերագրել միայն արական սեռին: Այսինքն քայլողների խումբը պետք է կազմված լինի միայն արական սեռին պատկանող գոյականներից:
Բերենք մի քանի այլ օրինակներ՝
Ils parlent - Նրանք խոսում են
Ils mangent - Նրանք ուտում են
Ils regardent - Նրանք նայում են

Հաջորդ անձնական դերանունը՝ Elles - նրանք (իգական հոգնակի)
Elles անձնական դերանունը մատնացույց է անում միայն իգական սեռին պատկանող հոգնակի թվով գոյականներ:
Օրինակ՝
Elles marchent, որը թարգմանվում է՝ Նրանք քայլում են, կարող ենք վերագրել միայն իգական սեռին: Այսինքն քայլողների խումբը պետք է կազմված լինի միայն իգական սեռին պատկանող գոյականներից:
Բերենք մի քանի այլ օրինակներ՝
Elles parlent - Նրանք խոսում են
Elles mangent - Նրանք ուտում են
Elles regardent - Նրանք նայում են

Եվ վերջին անձնական դերանունը, որի մասին կխոսենք, դա «on» անձնրական դերանունն է:
Այն օգտագործվում է երբ մատնացույց արվող խմբում պարզ չէ ինչ սեռին պատկանող գոյականներ են: Այսինքն կարող են լինել միայն արական, միայն իգական կամ երկու սեռն էլ լինեն, բայց մեզ հայտնի չլինի:
Օրինակ՝ 
On a inventé le feu - Կրակը հորինվեց
Այս օրինակում կարող ենք ենթադրել որ կրակ ստեղծողը կարող է լինել աղջիկ, տղա, երևույթ, պատահականություն և այլն:
On a tué le juge - Դարավորին սպանեցին
Այս օրինակում էլ կարող ենք ենթադրել, որ սպանողը կարող է լինել աղջիկ, տղա, մի խումբ անձիք և այլն:

«On»-ի մասին այսքանը այս տեսանյութում, բայց հետագադասընթացներում ավելի մանրամասն կանդրադառնանք:

Եկեք մեկ անգամ էլ կրկնենք ֆրանսերենի անձնական դերանունները և վերջացնենք այս տեսանյութը:
Je
Tu
Il
Elle
Nous
Vous
Ils
Elles
On

Շնորհակալություն և կհանդիպենք հաջորդ տեսանյութում

Մեկնաբանություններում գրեք, թե ինչի մասին եք ուզում տեսնել հաջորդ տեսանյութը:
 

2019-01-27 00:22:00 (Աբել)