(L'alphabet français)
Ֆրանսերենի այբուբենը բաղկացած է 26 տառից: Այն դասավորված է նույն հերթականությամբ՝ ինչ լատիներենի այբուբենը:
Ինչի՞ համար է հարկավոր իմանալ թե ինչպես են արտասանվում ֆրանսերենի այբուբենի տառերը: Քանի որ ֆրանսերենում կան շատ երկհնչյուններ, անհրաժեշտ է լինում տառ առ տառ դրանք արտասանել որպեսզի բառի ուղղագրությունը ճիշտ լինի: Օրինակ՝ «beaucoup» բառը լսելիս կկարծենք թե այն բաղկացած է ընդհամենը չորս տառից, ինչը բնականաբար այդպես չէ: Բացի դրանից ֆրանսերենում միևնույն հնչյունը կարող է կազմվել տարբեր տառերով, օրինակ «o» տառը կարող է կազմվել հետևյալ տառերի զուգորդություններով՝ o, au, eau, aux և այլն: Իմանալու համար թե «beaucoup» բառը ինչ տառերից է կազմված, անհրաժեշտ է ընդհամենը իմանալ թե ֆրանսերենի ամեն մի տառը ինչպես է արտասանվում այբուբենում և արտասանալ մեկ առ մեկ տվյալ բառի համար:
Écouter l'alphabet entièrement [լսել այբուբենը ամբողջությամբ]