Ֆրանսերեն ֆիլմերի ազդեցությունը ֆրանսերեն սովորողների վրա:
Ֆրանսերեն սովորելուց պետք չէ սահմանափակվել միայն ընթերցանությամբ, պետք է նաև լսել ֆրանսիական երաժշտություն և դիտել ֆրանսերեն ֆիլմեր:
Ֆրանսերեն ֆիլմերը շատ են նպաստում սկսնակ սովորողին ֆրանսերեն բառերը և արտահայտությունները ճիշտ իրավիճակում օգտագործելու համար:
Սկսնակ սովորողը դիտման սկզբնական շրջանում չհասկանալով բառերը փորձում է ընկալել ֆիլմը պատկերով, այնուհետև մի քանի ֆիլմ դիտելուց հետո նա կարողանում է ըմբռնել տվյալ իրավիճակին հատուկ բառերը:
Եվ երբ արդեն դիտել է մի քանի տասնյակ ֆիլմեր նրա ուշադրությունը սկսում է գրավել ֆիլմի սցենարը և ոչ ֆրանսերենը, չէ որ նա արդեն անգիտակցաբար ընկալում է բառերը:
Այսպիսով ժամանակի ընթացքում նա գրեթե տարբերություն չի տեսնում հայերեն և ֆրանսերեն ֆիլմերի միջև և ցանկանում է դիտել ֆրանսերեն ֆիլմեր ֆրանսերենի հետագա զարգացման համար:
Ֆրանսերեն ֆիլմեր կարող եք ներբեռնել հետևյալ կայքից
Արդյունավետության համար խորհուրդ եմ տալիս դիտել օրական մեկ ֆիլմից ոչ պակաս:
2013-10-20 00:16 (Abel)