1. Սովորեք անձնական դերանունները
Նախ և առաջ պետք է սովորել անձնական դերանունները (pronoms personnels):
Je — Ես
Tu — Դու
Il — Նա (արական եզակի)
Elle — Նա (իգական եզակի)
Nous — Մենք
Vous — Դուք
Ils — Նրանք (արական հոգնակի)
Elles — Նրանք (իգական հոգնակի)
Լսել ֆրանսերենի անձնական դերանունների արտասանությունը:
Ի տարբերություն հայերենի, ֆրանսերենում անձնական դերանունները անհրաժեշտ են: Օրինակ, եթե հայերենում կարող ենք «Ես գնում եմ դպրոց»-ի փոխարեն ասել «Գնում եմ դպրոց», ապա ֆրանսերենում չենք կարող բաց թողնել դերանունը և կասենք՝ Je vais à l'école (Ես գնում եմ դպրոց):
Անպայման լսեք թե ինչպես են արտասանվում անձնական դերանունները, նրանք Ձեզ անհրաժեշտ են լինելու բայերի խոնարհման համար: Վերցրեք թուղթ ու գրիչ և մի ամբողջ էջ լցրեք այս անձնական դերանուններով (կարող եք նաև օգտվել թելադրող տարբերակից):
2. Սովորեք հիմանական բայերը և նրանց խոնարhումները:
Ցանկացած օտար լեզու սովորելիս պետք է սովորել նրա հիմնական օգտագործվող բայերը և այդ բայերի խոնարhումները, որոնք կօգնեն ընկալել նախադասության իմաստը:
Ֆրանսերենում, ինչպես և բոլոր այլ լեզուներում, օգտագործվող հիմնական բայերն են՝ ունենալ (avoir), լինել (être), գնալ (aller), անել (faire), կարողանալ (pouvoir), ես պետք է... (Je dois ...), լսել (écouter), խոսել (parler), տեսնել (voir), հասկանալ (comprendre):
Նշված ամեն մի բային տրամադրեք մի ամբողջ օր նախքան հաջորդին անցնելը: Անձնական դերանունների նման մի քանի էջ լրացրեք ամեն բայի խոնարհումները, բարձրաձայն կարդացեք և ապա առանց թղթին նայելու փորձեք արտասանել: Մտապահեք խոնարhումները և օրվա ընթացքում փորձեք մտովի հիշել և արտասանել անկախ Ձեր գտնվելու վայրից:
Avoir — Ունենալ
Indicatif Présent [Սահմանական անկատար (ներկա)]՝
J'ai — Ես ունեմ
Tu as — Դու ունես
Il a — Նա ունի (արական եզակի)
Elle a — Նա ունի (իգական եզակի)
Nous avons — Մենք ունենք
Vous avez — Դուք ունեք
Ils ont — Նրանք ունեն (արական հոգնակի)
Elles ont — Նրանք ունեն (իգական հոգնակի)
Écouter la conjugaison entier [Լսել խոնարհումը ամբողջությամբ]
Être — Լինել
Indicatif Présent [Սահմանական անկատար (ներկա)]՝
Je suis à la maison — Ես տանն եմ
Tu es à la maison — Դու տանն ես
Il est à la maison — Նա տանն է (արական եզակի)
Elle est à la maison — Նա տանն է (իգական եզակի)
Nous sommes à la maison — Մենք տանն ենք
Vous êtes à la maison — Դուք տանն եք
Ils sont à la maison — Նրանք տանն են (արական հոգնակի)
Elles sont à la maison — Նրանք տանն են (իգական հոգնակի)
Écouter la conjugaison entier [Լսել խոնարհումը ամբողջությամբ]
Ինչպես երևում է վերը նշված օրինակներում «je suis» բառակապակցությունը համարժեք է հայերենի «ես ... եմ»-ին, «tu es»-ն «դու ... ես» և այլն:
Aller — Գնալ
Indicatif Présent [Սահմանական անկատար (ներկա)]՝
Je vais — Ես գնում եմ
Tu vas — Դու գնում ես
Il va — Նա գնում է (արական եզակի)
Elle va — Նա գնում է (իգական եզակի)
Nous allons — Մենք գնում ենք
Vous allez — Դուք գնում եք
Ils vont — Նրանք գնում են (արական հոգնակի)
Elles vont — Նրանք գնում են (իգական հոգնակի)
Écouter la conjugaison entier [Լսել խոնարհումը ամբողջությամբ]
Faire — Անել
Indicatif Présent [Սահմանական անկատար (ներկա)]՝
Je fais — Ես անում եմ
Tu fais — Դու անում ես
Il fait — Նա անում է (արական եզակի)
Elle fait — Նա անում է (իգական եզակի)
Nous faisons — Մենք անում ենք
Vous faites — Դուք անում եք
Ils font — Նրանք անում են (արական հոգնակի)
Elles font — Նրանք անում են (իգական հոգնակի)
Écouter la conjugaison entier [Լսել խոնարհումը ամբողջությամբ]
Pouvoir — Կարողանալ
Indicatif Présent [Սահմանական անկատար (ներկա)]՝
Je peux — Ես կարող եմ
Tu peux — Դու կարող ես
Il peut — Նա կարող է (արական եզակի)
Elle peut — Նա կարող է (իգական եզակի)
Nous pouvons — Մենք կարող ենք
Vous pouvez — Դուք կարող եք
Ils peuvent — Նրանք կարող են (արական հոգնակի)
Elles peuvent — Նրանք կարող են (իգական հոգնակի)
Écouter la conjugaison entier [Լսել խոնարհումը ամբողջությամբ]
Je dois ... — Ես պետք է ... (Ես պիտի ...)
Indicatif Présent [Սահմանական անկատար (ներկա)]՝
Je dois aller — Ես պետք է գնամ
Tu dois aller — Դու պետք է գնաս
Il doit aller — Նա պետք է գնա (արական եզակի)
Elle doit aller — Նա պետք է գնա (իգական եզակի)
Nous devons aller — Մենք պետք է գնանք
Vous devez aller — Դուք պետք է գնաք
Ils doivent aller — Նրանք պետք է գնան (արական հոգնակի)
Elles doivent aller — Նրանք պետք է գնան (իգական հոգնակի)
Écouter la conjugaison entier [Լսել խոնարհումը ամբողջությամբ]
Écouter — Լսել
Indicatif Présent [Սահմանական անկատար (ներկա)]՝
J'écoute — Ես լսում եմ
Tu écoutes — Դու լսում ես
Il écoute — Նա լսում է (արական եզակի)
Elle écoute — Նա լսում է (իգական եզակի)
Nous écoutons — Մենք լսում ենք
Vous écoutez — Դուք լսում եք
Ils écoutent — Նրանք լսում են (արական հոգնակի)
Elles écoutent — Նրանք լսում են (իգական հոգնակի)
Écouter la conjugaison entier [Լսել խոնարհումը ամբողջությամբ]
Parler — Խոսել
Indicatif Présent [Սահմանական անկատար (ներկա)]՝
Je parle — Ես խոսում եմ
Tu parles — Դու խոսում ես
Il parle — Նա խոսում է (արական եզակի)
Elle parle — Նա խոսում է (իգական եզակի)
Nous parlons — Մենք խոսում ենք
Vous parlez — Դուք խոսում եք
Ils parlent — Նրանք խոսում են (արական հոգնակի)
Elles parlent — Նրանք խոսում են (իգական հոգնակի)
Écouter la conjugaison entier [Լսել խոնարհումը ամբողջությամբ]
Voir — Տեսնել
Indicatif Présent [Սահմանական անկատար (ներկա)]՝
Je vois — Ես տեսնում եմ
Tu vois — Դու տեսնում ես
Il voit — Նա տեսնում է (արական եզակի)
Elle voit — Նա տեսնում է (իգական եզակի)
Nous voyons — Մենք տեսնում ենք
Vous voyez — Դուք տեսնում եք
Ils voient — Նրանք տեսնում են (արական հոգնակի)
Elles voient — Նրանք տեսնում են (իգական հոգնակի)
Écouter la conjugaison entier [Լսել խոնարհումը ամբողջությամբ]
Comprendre — Հասկանալ
Indicatif Présent [Սահմանական անկատար (ներկա)]՝
Je comprends — Ես հասկանում եմ
Tu comprends — Դու հասկանում ես
Il comprend — Նա հասկանում է (արական եզակի)
Elle comprend — Նա հասկանում է (իգական եզակի)
Nous comprenons — Մենք հասկանում ենք
Vous comprenez — Դուք հասկանում եք
Ils comprennet — Նրանք հասկանում են (արական հոգնակի)
Elles comprennent — Նրանք հասկանում են (իգական հոգնակի)
Écouter la conjugaison entier [Լսել խոնարհումը ամբողջությամբ]
3. Սովորեք հաճախակի օգտագործվող բառերը:
Հարկավոր է նաև սովորել և ամրապնդել ֆրանսերենում հաճախակի օգտագործվող բառերը:
oui — այո
non — ոչ
et — և, ու
ou — կամ
peut-être — երևի
merci — շնորհակալություն
pourquoi — ինչու՞
parce que — որովհետև
au revoir — հաջողություն, ցտեսություն
bonjour — բարև, բարի օր
bonne nuit — բարի գիշեր
ça va? — լա՞վ ես
salut — բարև (ընկերական)
quand — երբ
aujourd'hui — այսօր
hier — երեկ
4. Դիտեք ֆրանսերեն ֆիլմեր:
Բայերը և հիմանական բառերը ամրապնդելուց հետո կարող եք սկսել ֆրանսիական կամ ֆրանսերեն թարգմանությամբ ֆիլմեր դիտել: Ցանկալի է ամեն օր մի ֆիլմ դիտել, որպեսզի ֆրանսերենը դառնա Ձեզ համար հարազատ խոսք:
t411.me կայքը ֆրանսիական «torrent» կայք է, որտեղից կարող եք բեռնել ինչպես ֆրանսերեն, այնպես էլ անգլերեն ֆիլմեր:
5. Լսեք ֆրանսերեն խոսք:
Տվյալ կայքը՝ ֆրանսերեն ձայնային (աուդիո) գրքերի կայք է, որտեղ կարող եք բեռնել տարբեր տեսակի ֆրանսերեն գրականություն:
Ցանկալի կլինի նաև, որպեսզի ունկնդրեք ֆրանսիական երաժշտություն (օրինակ՝ Charles Aznavour, Joe Dassin, Edit Piaf և այլն): Հոգ չէ, եթե չհասկանաք երգի իմաստը, կարևորը, որ լսեք ֆրանսիական խոսք, մոտենաք ֆրանսիական արվեստին և դրանով իսկ խրախուսեք Ձեր ֆրանսերենի առաջխաղացումը:
6. Կարդացեք ֆրանսերեն գրականություն:
Կարդացեք ֆրանսերեն գրականություն նախատեսված սկսնակների համար:
Եթե սկսնակ եք, ապա կարող եք սկսել Օլիվիե Հեքեի «Միստերիա Հերբեք» գրքից, որը շատ մատչելի է սկսնակների համար:
7. Գտեք ֆրանսախոս զրուցակից:
Փորձեք նաև գտնել ֆրանսախոս ինչ-որ մեկին և զրույցի բռնվեք նրա հետ: Եթե Ձեր շրջապատում չկան ֆրանսախոսներ ապա կարող եք նրանց գտնել սոցիալական կայքերում: Հարկավոր է ընդհամենը փնտրման ժամանակ նշել ֆրանսիական կամ բելգիական մի քաղաք և բերված պրոֆիլների միջից ընտրել նրանց՝ ում հանդեպ համակրանք եք զգում: Աղջիկներ, դուք ավելի մեծ հաջողություն կունենաք այդ գործում:
8. Հաճախեք ֆրանսերենի պարապմունքների:
Հաճախեք ֆրանսերենի խմբակային կամ անհատական պարապմունքների: Այնտեղ Ֆրանսերենի մասնագետները ավելի կոնկրետ կկարողանան կպատասխանել Ձեզ հետաքրքրող հարցերին: Շուտով «Սովորել ֆրանսերեն» կայքում կստեղծվի մի էջ, որտեղ կկարողանաք գտնել ֆրանսերենի պարապմունքներ առաջարկող կազմակերպությունների և անհատ դասավանդողների հայտարարությունները:
9. Ճանապարհորդեք դեպի ֆրանկոֆոն երկիր:
Եթե ունեք այդպիսի հնարավորություն, ապա անպայման մի քանի ամսով ուղևորվեք դեպի ինչ-որ ֆրանկոֆոն երկիր (Ֆրանսիա, Բելգիա, Կանադա, Մոնակո, ...), տեղացիների հետ շփվելու նպատակով: Դա կլինի Ձեր ամենաօգտավետ և ամենատպավորիչ ժամանակաշրջանը ֆրանսերենի ուսուցման ընթացքում:
10. Փոխեք միջավայրի լեզուն:
Եվ վերջին ու ոչ պակաս կարևոր խորհուրդներից մեկը: Եթե օգտվում եք սոցիալական ցանցերից, օրինակ՝ «Facebook», «Twitter» և այլն, ապա անպայման միջավայրի լեզուն փոխարինեք ֆրանսերենով:
2014-09-18 18:23 (Աբել)