Ֆրանսերենի présent de l'indicatif-ը (սահմանական ներկա) ժամանակաձևը գրեթե ոչնչով չի տարբերվում հայերենի սահամանական ներկայից:
Օրինակ՝
Tu fais quoi? — Ի՞նչ ես անում:
Arno regarde. — Առնոն նայում է:
Je vais au cinéma. — Կինոթատրոն եմ գնում:
Ֆրանսերենում, ինչպես և հայերենում, անկատար ներկայով կարող են արտահայտվել նաև խոսելու պահով չպայմանավորված գործողություններ:
Օրինակ՝
L'eau est liquide. — Ջուրը հեղուկ է:
La Lune tourne autour de la Terre. — Լուսինը պտտվում է Երկրի շուրջը:
Օրինակ՝
En 405 Mesrop Machtots crée les lettres arméniennes. — 405թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը:
En 301 l'Arménie adopte le christianisme. — 301թ. Հայաստանը ընդունում է քրիստոնեությունը:
Օրինակ՝
Chaque fois avant de dormir il regarde un film. — Ամեն անգամ քնելուց առաջ նա ֆիլմ է դիտում:
Օրինակ՝
Dans deux jours je pars à l'étranger. — Երկու օրից մեկնում եմ արտասահման:
Je ne parle plus avec elle. — Ես էլ չեմ խոսում նրա հետ:
Այսպիսով. ֆրանսերենի սահմանական ներկան կարող ենք օգտագործել, ինչպես կօգտագործեինք հայերենի սահմանական ներկան:
Սահմանական ներկայի վերջավորությունը կախված է բայի խմբից:
Սահմանական ներկա — I խումբ
| Անձնական դերանուն |
I խումբ | |
|---|---|---|
| je | -e | parle |
| tu | -es | parles |
| il / elle / on | -e | parle |
| nous | -ons | parlons |
| vous | -ez | parlez |
| ils | -ent | parlent |
Սահմանական ներկա — II խումբ
| Անձնական դերանուն |
II խումբ | |
|---|---|---|
| je | -is | finis |
| tu | -is | finis |
| il / elle / on | -it | finit |
| nous | -issons | finissons |
| vous | -issez | finissez |
| ils | -issent | finissent |
Սահմանական ներկա — III խումբ
| Անձնական դերանուն |
III խումբ | |
|---|---|---|
| je | -s | mens |
| tu | -s | mens |
| il / elle / on | -t | ment |
| nous | -ons | mentons |
| vous | -ez | mentez |
| ils | -ent | mentent |
III խմբին պատկանող -dre վերջավորություն ունեցող բայերը խոնարհվելուց կունենան հետևյալ վերջավորությունները.
| Անձնական դերանուն |
III խումբ (-dre) |
|
|---|---|---|
| je | -ds | comprends |
| tu | -ds | comprends |
| il / elle / on | -d | comprend |
| nous | -ons | comprenons |
| vous | -ez | comprenez |
| ils | -ent | comprennent |
III խմբին պատկանող pouvoir, valoir, vouloir բայերը, խոնարհվելուց կունենան հետևյալ վերջավորությունները.
| Անձնական դերանուն |
III խումբ pouvoir valoir vouloir |
|
|---|---|---|
| je | -x | veux |
| tu | -x | veux |
| il / elle / on | -t | veut |
| nous | -ons | voulons |
| vous | -ez | voulez |
| ils | -ent | veulent |
2016-02-07 15:45 (Աբել)