Passé composé — Անցյալ կատարյալ

Passé composé — Անցյալ կատարյալ

 

Իրականում շատ հեշտ է հասկանալ, թե երբ պետք է օգտագործել ֆրանսերենի passé composé-ն (անցյալ կատարյալ): Բայց նախքան նրան անցնելը իմանանք թե ի՞նչ է հայերենի անցյալ կատարյալը:

 

Հայերենի անցյալ կատարյալը ցույց է տալիս խոսելու պահից առաջ ավարտված գործողություն։ Այն արտահայտում է մի անցյալ ժամանակակետում առանց որևէ տևականության կատարված, ավարտված գործողության իմաստ։ Օրինակ՝

 

Ես պատմեցի

Դու տվեցիր

Նա գրեց

 

Ֆրանսերենի passé composé-ն օգտագործվում է խոսելու պահին արդեն կատարված գործողությունը նկարագրելու համար: Օրինակ՝

 

J'ai raconté - Ես պատմեցի

Tu as donné - Դու տվեցիր

Il a écris - Նա գրեց

 

Այսպիսով հայերենի անցյալ կատարյալը և ֆրանսերենի passé composé-ն համարժեք են:

 

1. Բառացի թարգմանությունը

Եթե բառացի թարգմանենք j'ai mangé նախադասությունը, ապա կունենանք հետևյալը՝ ես ունեմ կերած: Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց դա այդպես է:

 

J'ai mangé - Ես ունեմ կերած

J'ai parlé - Ես ունեմ խոսացած

 

2. Passé composé-ի կազմությունը

Ինչպես տեսնում եք այդքան էլ դժվար չէ: Սակայն passé composé-ն ունի մի նրբություն. նա կազմվում է avoir (ունենալ) կամ être (լինել) օժանդակ բայերով: Օժանդակ բայի ընտրությունն էլ կախված է բայից: Օրինակ՝

 

Je suis allé - Ես գնացի

Tu as mangé - Դու կերար

Il est venu - Նա եկավ

 

Ինչպես երևում է վերոնշված օրինակում, aller բայի դեպքում օգտագործված է suis, որը être օժանդակ բայն է խոնարհված սահմանական ներկայով: Իսկ manger բայի դեպքում օգտագործված է as, որը avoir օժանադակ բայն է խոնարհված սահմանական ներկայով:

 

Այսպիսով ֆրանսերենի passé composé-ն կազմվում է՝

 

Դերանուն + օժանդակ բայ (սահմանական ներկա) + հարակատար դերբայ
Pronom + verbe auxilière (présent) + participe passé

 

Անձնական
դերանուն
+ «Լինել» օժանդակ բայ կամ «Ունենալ» օժանդակ բայ + Հարակատար դերբայ
je suis ai participe passé
tu es as
il / elle / on est a
nous sommes avons
vous êtes avez
ils sont ont

 

3. Հարակատար դերբայի վերջավորությունը

Երբ օժանդակ բայը être է, ապա հարակատար դերբայի վերջավորությունը կախված է լինում դերանվան սեռից և քանակից: Օրինակ՝

 

Ju suis allé - Ես գնացի
Երբ դերանունը արական է:

 

Je suis allée - Ես գնացի
Երբ դերանունը իգական է:

 

Nous sommes allés - Մենք գնացինք
Երբ դերանունը արական հոգնակի է:

 

Nous sommes allées - Մենք գնացինք
Երբ դերանունը իգական հոգնակի է:

 

Վերջավորությունների աղյուսակը իգական անձնանունների դեպքում՝

 

Անձնական
դերանուն
+ «Լինել» օժանդակ բայ + Հարակատար դերբայ
je suis allée
tu es allée
elle / on est allée
nous sommes allées
vous êtes allées
ils sont allées

 

Վերջավորությունների աղյուսակը արական անձնանունների դեպքում՝

Անձնական
դերանուն
+ «Լինել» օժանդակ բայ + Հարակատար դերբայ
je suis allé
tu es allé
il /on est allé
nous sommes allés
vous êtes allés
ils sont allés

2016-06-25 13:32 (Աբել)