Une faux - գերանդի
Faucher l'herbe - Խոտը հնձել
Գերանդիի գործածությունը Եվրոպայում գրեթե վերացել է. արտերում և մարգագետիններում օգտագործվում են հնձող հսկա մեքենաներ: Կա նաև «մեխանիկական գերանդի»՝ débroussailleuse, որի հայերեն թարգմանությունը ֆրանսերեն-հայերեն բառարանում չկար իսկ ռուսերեն-հայերեն բառարանում «թփաճատ» բառը: «Թփճատը» աշխատում է նեյլոն թելով, կամ շրջանաձև ատմանավոր կտրող երկաթով:
Իսկ տան այգու խոտածածկ տարածքը հիմանկանում հնձում են խոտհար սարքով (խոտհնձիչ), որը լինում է էլեկտրական՝ tondeuse électrique, կամ դիզելային՝ tondeuse à essence:
Օգտագործվում են հետևյալ նախադասությունները՝
Tondre la pelouse
Tondre le gazon
Որոնք, եթե թարգմանենք հայերեն, կարտահայտեն միևնույն իմաստը՝ խոտը հնձել:
Aujourd'hui j'ai tondue ma pelouse - Այսօր խոտը հնձեցի
L'herbe est encore mouillé, on ne peut pas tondre maintenant - Խոտը դեռ թաց է, հիմա չենք կարող հնձել
Avec la tondeuse on ne peut pas tondre des herbes hauts, il faut utiliser une débroussailleuse pour ça - Խոտհնձչով հնարավոր չէ հնձել բարձր խոտերը, դրա համար հարկավոր է օգտագործել թփաճատ
Il faut régulièrement tondre le gazon - Հարկավոր է կանոնավոր կերպով խոտը հնձել
2017-03-27 14:57 (Աբել)