Faire և laisser անորոշ դերբայով կապակցությունները թարգմանվում են հայերեն․
ա․ -ացն, -եցն, -ցն ածանցներով կազմված պատճառական բայերով
attendre- ապասել faire attendre - սպասեցնել
boire- խմել faire boire - խմեցնել
comprendre- հասկանալ faire comprendre – հասկացնել
բ․ տալ բայի հարադրությամբ
apporter – բերել faire apporter – բերել տալ
ouvrir – բացել faire ouvrir – բացել տալ
Երբեմն faire + infinitif կապակցությունները նոր իմաստ են ստանում․
savoir – իմանալ faire savoir – իմաց տալ
voir – տեսնել faire voir – ցույց տալ
mourir – մեռնել faire mourir – սպանել
Laisser + infinitif կապակցությունները թարգմանվում են թույլ տալ, թույլատրել, հնարավորություն տալ կապակցություններով․
lire – կարդալ laisser lire – թույլ տալ կարդալ
partir – մեկնել laisser partir – թույլ տալ մեկնել
Je ne peux pas la laisser partir seule – Չեմ կարող նրան թույլ տալ, որ մենակ գնա։
Երբեմն laisser + infinitif կապակցությունը կարող է թարգմանվել մեկ բառով, laisser tomber – գցել:
2017-08-20 15:55 (Աստղիկ)