Հեռախոսին պատասխանել — Décrocher le téléphone

Հեռախոսին պատասխանել — Décrocher le téléphone

Décrocher - լսափողը վերցնել, կախված տեղից հանել (décrocher le tableau - կտավը հանել)
Raccrocher - նորից իր տեղը կախել այն, ինչը որ կախված տեղից հանված էր

Այս երկու տարօրինակ արտահայտությունները՝ raccrocher le téléphone և décrocher le téléphone, իրականում ունեն իրենց պատմությունը: Բանն այն է, որ առաջին հեռախոսները այսպիսին էին:

Եվ երբ զանգ էր գալիս, հարկավոր էր լսափողը կախված տեղից վերցնել (décrocher le téléphone) պատասխանելու համար, իսկ զանգը վերջացնելուց հետո ետ կախել իր տեղը (raccrocher le téléphone): Հեռախոսները մոդերնիզացվեցին, ստեղծվեցին նաև բջջային հեռախոսներ, բայց այս երկու արտահայտությունները դեռ կիրառության մեջ են:

Décrocher le téléphone - հեռախոսին պատասխանել, հեռախոսը վերցնել, զանգին(հեռախոսազանգին) պատասխանել
Raccrocher le téléphone - հեռախոսը վայր դնել, լսափողը վայր դնել, հեռախոսը անջատել

2017-10-14 22:14 (Աբել)