Ֆրանսերենում ժխտական նախադասությունների կառուցվածքային բնորոշ հատկանիշը ne և pas ժխտական մակբայների առկայությունն է։
ա) Պարզ ժամանակներում ne-ն դրվում է ստորոգյալից առաջ, իսկ pas-ն՝ հետո։
Elle se dépêche(նա շտապում է) - elle ne se dépêche pas(նա չի շտապում).
Elle part(նա մեկնում է) - elle ne part pas(նա չի մեկնում).
բ) Բաղադրյալ ժամանակներում ne-ն դրվում է օժանդակ բայից առաջ, իսկ pas-ն՝ հետո։
Elle est partie(նա մեկնել է) - elle n’est pas partie(նա չի մեկնել).
գ) Անորոշ դերբայը ժխտելիս ժխտական երկու մակբայներն էլ դրվում են անորոշ դերբայից առաջ։
Ne pas fumer.(չծխե՛լ)
դ) Pas-ի փոխարեն արպես 2-րդ բաղադրիչ կարող են հանդես գալ՝ jamais(երբեք), plus(այլևս) և այլ ժխտական մակբայները․
Je ne l’ai jamais vu(ես նրան երբեք չեմ տեսել).
Marie ne l’aime plus(Մարին նրան այլևս չի սիրում).
Aucun, nul(ոչ մի) և այլ անորոշ դերանվանական ածականները․
Il n’a fait aucune faute (նա ոչ մի սխալ չի արել)․
Je ne vais nulle part (ես ոչ մի տեղ չեմ գնում)․
Personne(ոչ մեկը), rien(ոչինչ) և այլ անորոշ դերանունները․
Je ne vois personne(ես ոչ մեկին չեմ տեսնում)․
Tu ne fais rien(դու ոչինչ չես անում)․
Ծանոթություն․ Plus, jamais, rien, personne բառերը կարող են կապակցվել միմյանց հետ։
Plus jamais, plus personne, jamais rien, jamais personne․
Je ne l’ai plus jamais vu(ես նրան այլևս երբեք չեմ տեսել)․
Il n’oublie jamais rien(նա երբեք ոչինչ չի մոռանում)․
Ni ․․․ ni(ո՛չ, ո՛չ) ժխտական շաղկապը գործածվում է նախադասության բազմակի ենթակաները, խնդիրներն ու պարագաները ժխտելու համար։
Il n’a ni père ni mère(նա ո՛չ հայր ունի, ո՛չ մայր)․
ե) Ֆրանսերենում ժխտումը կարող է արտահայտվել նաև non(ոչ), pas du tout, point, du tout(բոլորովին) ժխտական միակազմ նախադասություններով։
Vous aimez les cigarettes? Non(դուք սիրու՞մ եք ծխախոտ։ Ոչ).
Etes-vous content ? Pas du tout(դուք գո՞հ եք։ Բոլորովին).
Ծանոթություն․ Խոսակցական ֆրանսերենում հաճախ ne-ն չի գործածվում։
2018-02-09 19:27 (Աստղիկ)