Sans famille — Առանց ընտանիքի

Sans famille — Առանց ընտանիքի

Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի» գրքի թարգմանությունը հայերեն կատարվել է ոչ թե ֆրանսերենից, այլ ռուսերենից, որտեղ թարգմանությունը իմ կարծիքով թերի է: Բաց են թողնված նախադասություններ, որոնք ըստ իս կարևոր են թե՛ ֆրանսերեն սովորողների թե՛ գիրքը, որպես գեղարվեստական գիրք ընթերցողների համար:

 

Ֆրանսերեն մեջբերումը.

Que sommes-nous? Des artistes, n'est-ce pas? Des comédiens qui par leur seul aspect doivent provoquer la curiosité. Crois-tu que, si nous allions tantôt sur la place public habillés comme des bourgeois ou des paysans, nous forcerions les gens à nous regarder et à s'arrêter autour de nous? Non, n'est-ce pas? Apprends donc que dans la vie le paraître est quelquefois indispensable; cela est fâcheux, mais nous n'y pouvons rien.

[Լսել մեջբերումը ֆրանսերեն]

 

«Սովորել ֆրանսերեն»-ի տարբերակը.

Ի՞նչ ենք մենք: Դերասաններ, այդպես չ՞է: Դերասաններ, որոնք արդեն իսկ միայն իրենց արտաքինով պետք է հետաքրքրություն շարժեն: Կարծում ես, եթե քիչ անց գնանք հանրային հրապարակ, հագնված ինչպես քաղքենիներ կամ գեղջուկներ, մենք կստիպե՞նք մարդկանց մեզ նայել և մեր շուրջը կանգնել: Ոչ, այդպես չ՞է: Ուրեմն սովորիր, որ կյանքում արտաքինը երբեմն անհրաժեշտ է. դա զայրալի է, բայց մենք ոչինչ չենք կարող անել:

 

Իսկ այս թարգմանությունը կատարվել է ռուսերենից «Սովետական գրող» հրատարակչությունում 1978 թվականին.

Ովքե՞ր ենք մենք: Դերասաններ, ճի՞շտ է: Խեղկատակներ, որոնք նույնիսկ իրենց տեսքով պետք է հետաքրքրություն շարժեն: Եթե մենք հագնված լինենք սովորական քաղաքացիների, կամ գյուղացիների պես, մեզ վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնի:

 

Այս մեջբերման մեջ, ֆրանսերենի տեսակետից պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կառուցվածքին՝ ... si nous allions ... nous forcerions ...: Սա si + imparfait + conditionnel présent կառուցվածքն է, որը հետագա դասերում մանրամասն կնկարագրվի:

 

Այսպիսով եթե կարդացել եք վեպի հայերեն տարբերակը, ապա բաց եք թողել շատ հետաքրքիր մասեր, որոնք կարող եք գտնել բնօրինակում՝ ֆրանսերենում: Իսկ ֆրանսերեն աուդիոգիրքը կարող եք լսել այստեղ:

2014-04-07 22:38:00 (Աբել)