ֆրանսերեն — հայերեն
J'ai — Ես ունեմ
Tu as — Դու ունես
Il a — Նա ունի (արական եզակի)
Elle a — Նա ունի (իգական եզակի)
On a — Մենք ունենք
Nous avons — Մենք ունենք
Vous avez — Դուք ունեք
Ils ont — Նրանք ունեն (արական հոգնակի)
Elles ont — Նրանք ունեն (իգական հոգնակի)
Écouter la conjugaison entier [Լսել խոնարհումը ամբողջությամբ]
J'ai une soeur.
Ես քույր ունեմ:
Il a une voiture.
Նա ավտոմեքենա ունի:
Nous avons un chien.
Մենք շուն ունենք:
J'ai un vélo.
Ես հեծանիվ ունեմ:
Tu as un bic?
Դու գրիչ ունե՞ս:
Tu as un stylo?
Դու գրիչ ունե՞ս:
Tu as un stylo-bille?
Դու ինքնահոս ունե՞ս:
J'ai 22 ans.
Ես 22 տարեկան եմ:
Ինչքան էլ զարմանալի թվա, բայց Ֆրանսերենում չեն ասում «Ես այսքան տարեկան եմ» այլ ասում են «Ես ունեմ այսքան տարի»
Եթե ֆրանսերենից բառացի թարգմանենք «J'ai 22 ans» կստացվի «Ես ունեմ 22 տարի», բայց հայերենում մենք ասում ենք «Ես 22 տարեկան եմ»:
J'ai eu — Ես ունեցել եմ [Ես ունեցա]
Tu as eu — Դու ունեցել ես [Դու ունեցար]
Il a eu — Նա ունեցել է [Նա ունեցավ] (արական եզակի)
Elle a eu — Նա ունեցել է [Նա ունեցավ] (իգական եզակի)
On a eu — Մենք ունեցել ենք [Մենք ունեցանք]
Nous avons eu — Մենք ունեցել ենք [Մենք ունեցանք]
Vous avez eu — Դուք ունեցել ենք [Դուք ունեցաք]
Ils ont eu — Նրանք ունեցել են [Նրանք ունեցան] (արական հոգնակի)
Elles ont eu — Նրանք ունեցել են [Նրանք ունեցան] (իգական հոգնակի)
Écouter la conjugaison entier [Լսել խոնարհումը ամբողջությամբ]
Il a eu un grand plaisir de ce livre.
Նա մեծ հաճույք ստացավ այս գրքից:
Nous avons eu beaucoup de visiteurs aujourd'hui.
Այսօր մենք ունեցանք շատ հաճախորդներ:
Aujourd'hui j'ai eu les résultats de mes examens.
Այսօր ես իմացա իմ քննությունների արդյունքները:
J'ai eu une mauvaise note à l'école.
Ես վատ գնահատական ստացա դպրոցում:
J'avais — Ես ունեի
Tu avais — Դու ունեիր
Il avait — Նա ուներ (արական եզակի)
Elle avait — Նա ուներ (իգական եզակի)
On avait — Մենք ունեինք
Nous avions — Մենք ունեինք
Vous aviez — Դուք ունեիք
Ils avaient — Նրանք ունեին (արական հոգնակի)
Elles avaient — Նրանք ունեին (իգական հոգնակի)
Écouter la conjugaison entier [Լսել խոնարհումը ամբողջությամբ]
Ils avaient beaucoup d'amis.
Նրանք շատ ընկերներ ունեին:
Elle n'avait pas le temps pour s'occuper de lui.
Նա ժամանակ չուներ նրանով զբաղվելու:
Tu avais raison à propos d'elle.
Դու ճիշտ էիր նրա հաշվով:
J'aurai — Ես ունենալու եմ
Tu auras — Դու ունենալու ես
Il aura — Նա ունենալու է (արական եզակի)
Elle aura — Նա ունենալու է (իգական եզակի)
On aura — Մենք ունենալու ենք
Nous aurons — Մենք ունենալու ենք
Vous aurez — Դուք ունենալու եք
Ils auront — Նրանք ունենալու է (արական հոգնակի)
Elles auront — Նրանք ունենալու են (իգական հոգնակի)
Écouter la conjugaison entier [Լսել խոնարհումը ամբողջությամբ]
Après cette visite j'aurai beaucoup de choses à raconter.
Այս այցելությունից հետո ես շատ պատմելու բան են ունենալու:
Elle dit qu'elle aura une belle maison quand elle sera grande.
Նա ասում է, որ երբ մեծանա ունենալու է գեղեցիկ տուն:
S'il ne paye pas le loyer aujourd'hui il aura des problèmes avec le propriétaire.
Եթե նա չվճարի վարձը այսօր, ապա նա խնդիրներ կունենա տանտիրոջ հետ:
Je pense qu'elle n'aura pas le train de 8h43.
Կարծում եմ նա չի հասցնի 8:43-ի գնացքին:
2013-12-11 15:48:00 (Աբել)