Դեռ ծաղկելու են գարունները քո
Գեղեցիկ օրերդ դեռ վերածնվելու
Ձմռանից հետո
Դժոխքից հետո
Նորից ուրախություն է գալու
Քեզ համար Հայաստան
Զավակները քո կառուցելու են ավելի ամուր
Սարսափից հետո
Վախից հետո
Քարուքանդ հողդ բուժելու է Աստված
Քեզ համար Հայաստան
Ոտքի է ելել աշխարհը
Աշխարհը քեզ հետ է
Քեզ համար՝ մոռացված ժողովուրդ
Նա իր սիրտն է բացել
Ձեռքերը մեկնել
Եվ նույնիսկ եթե անիծում ես քո բախտը
Քո աչքերում, Հայաստան
Ուզում եմ տեսնել հույսի մի նշույլ
Մի բոց, մի փափագ
Ճակատագիրդ ձեռքդ առնելու
Առանց ջանք խնայելու
2014-12-07 23:38:00 (Աբել)