un une
Ֆրանսերենը, ինչպես և ռուսերենը, ունի սեռ՝ արական և իգական: Ի տարբերություն ռուսերենի, ֆրանսերենում բառի արական կամ իգական սեռի տարբերակման կանոնները բացակայում են: Բառի սեռը որոշելու համար օգտվեք գրքային կամ էլեկտրոնային՝ ABBYY Lingvo, բառարանից: Կամ էլ ինտերնետային կայքից, օրինակ՝ Lingvo: Եթե բառարանում բառի կողքը կամ տակը գրված է «m» (masculin) ապա բառը արական է, եթե «f» (féminin) ապա իգական:
Արական սեռի դիմաց գրվում է «un», որը կարդացվում է «un», իսկ իգականի դիմաց «une», որը կարդացվում է «une»:
Ֆրանսերենում «un»-ին և «une»-ին անվանում են des déterminants (որոշիչներ), նրանց շնորհիվ կարող ենք որոշել (պարզել) բառի սեռը:
Օրինակ՝
Սա գիրք է — C'est un livre
Սա տուն է — C'est une maison
Սա կատու է — C'est un chat
Ինչպես երևում է վերը նշված օրինակում, «un livre» ասելով մենք հասկանում ենք ուղղակի «գիրք», որը ոչ մեկին չի պատկանում:
Եթե ֆրանսերենից բառացի թարգմանենք «un livre», ապա կունենանք այսպիսի արդյունք «մեկ հատ գիրք», քանի որ ֆրանսերենում չեն օգտագործում «livre» բառը «un»-ից առանձին, այսպիսով եթե հայերենից ֆրանսերեն թարգմանենք որևէ գոյական, օրինակ՝ գիրք, ապա պետք է մտովի կատարել հետևյալը՝
գիրք => մեկ հատ գիրք = un livre
շուն => մեկ հատ շուն = un chien